Հետևեք մեզ։

Ալմաթիի բնակիչներին խնդրում են լքել իրենց տները երկրաշարժի պատճառով

00:23, 23 հունվար 2024
Ալմաթիի բնակիչներին խնդրում են լքել իրենց տները երկրաշարժի պատճառով

Երկուշաբթի երեկոյան Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին տեղի է ունեցել 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, Ալմաթիի բնակիչները ցնցումներ են զգացել 5 բալ ուժգնությամբ, տեղի արտակարգ իրավիճակների վարչությունը քաղաքացիներին խնդրել է դուրս գալ բնակության վայրերից մինչև։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 264 կիլոմետր հարավ-արևելք՝ Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին»,- ասվում է Ալմաթիի մարզի Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 65 կմ խորության վրա։ Ալմաթիի բնակիչները ցնցումներ են զգացել 5 բալ ուժգնությամբ և սկսել են դուրս վազել փողոց։

«Շենքերի և շինությունների ավերման մասին տեղեկություններ չկան, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Մենք խնդրում ենք բոլորին հանգստություն պահպանել և անվտանգության նկատառումներից ելնելով մինչև հաջորդ ծանուցումը մնալ դրսում»,-ասվում է եկրի համապատասխան մարմինների հաղորդագրության մեջ։

 

Տեսանյութերն՝ այստեղ։