Հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 18։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Հայկ Իսրայելյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով Հ․ Իսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդ Հ․ Իսրայելյանը աշխատում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր: