Բեռլինը պետք է գիտակցի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության վտանգը, ուստի Գերմանիան պետք է զինվի, այս մասին ZDF հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք պետք է հաշվի նստենք այս հավանականության հետ: Եվ երբ մենք հաշվի ենք նստում ինչ-որ բանի հետ, մենք պետք է պատրաստվենք մի վտանգի, որն անհայտ է, այն կգա, թե ոչ: Անհրաժեշտ է զինվել, դա հենց այն է, ինչ մենք անում ենք այժմ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ միասին, դա անհրաժեշտ է»,- ասել է նախարարը։
Պիստորիուսը հավելել է, որ այդ նպատակով Բալթյան երկրներում պետք է ներկա լինի գերմանական բրիգադ, որը, ըստ նրա, «լիովին մարտունակ» կլինի մինչև 2027 թվականը։
«Ռազմական փորձագետները կարծում են, որ մի քանի տարի կպահանջվի, որպեսզի Ռուսաստանը կարողանա դա անել (ռազմական գործողություններ սկսել. - Խմբ.): Սրանք գնահատականներ են, ոչ ոք հստակ չգիտի: Եվ այս անգամ մենք պետք է աձդ ժամանակն ակտիվորեն օգտագործենք զինվելու համար»,- ասել է նա։