Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է յոթ զոհի մասին՝ առավոտյան Կիևին հասցված հրթիռային հարվածների հետևանքով։
«Այս պահին մայրաքաղաքի վրա առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով արդեն յոթ զոհ կա։ Նրանց մեծ մասը Սոլոմենսկի շրջանում է։ Վեց մարդ հոսպիտալացվել է, մեկ տուժած՝ 13-ամյա տղա, տեղում բուժօգնություն է ստացել»,- տելեգրամյան ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։