Հայտնի են դարձել այն հարցերը, որոնք հունվարի 24-ին Անկարայում քննարկելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
Այս մասին տեղեկություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի դիվանագիտական աղբյուրները։
Հաղորդվել է, որ առաջնորդները կքննարկեն Գազայում հրադադարի հասնելու եւ պատանդներին ազատելու համար ձեռնարկվելիք քայլերը։
«Գազայում տիրող իրավիճակը եւ այդ կապակցությամբ ձեռնարկվելիք քայլերը կլինեն բանակցությունների հիմնական օրակարգը։ Կքննարկվեն նաեւ տարածաշրջանին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը»,- ասված է տեղեկատվության մեջ։
Նշենք, որ Իրանի նախագահի՝ հունվարի 4-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել էր Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։