Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ 2023 թվականը հաջող տարի է եղել երկու երկրների տնտեսական համագործակցության տեսանկյունից։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ տնտեսական համագործակցությունն ունի լայն օրակարգ, և որ այս ոլորտում նոր ուղղությունների ծրագրեր են նախատեսվում։
Ընդգծվել է Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի ստորագրման կարևորությունը։ Վստահեցվել է, որ Ալեքսեյ Օվերչուկի այցը կծառայի հարաբերությունների ընդլայնմանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի խթանման հետ կապված հարցերի շուրջ։