Սոչիում КВН փառատոնի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով մահացել է 31-ամյա հումորիստ Ամիրան Գևորգյանը։ Այս մասին հաղորդում է SHOT թելեգրամյան ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ սովորաբար ամեն տարի անցկացվում է КВН փառատոնը։
Աղբյուրը հաղորդում է, որ «Южная столица» թիմի նախկին անդամ Ամիրան Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով մահացել։
Գևորգյանը հանդես է եկել Սոչիի КВН թիմում,այս փառատոնին նա եղել է որպես հյուր։