Բարի լույս, չեմբիոններ։ Այսպիսի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով «Ինտեր»-ի կազմում դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր:
Սաուդյան Արաբիայում կայացած եզրափակիչում «Ինտեր»-ը մրցում էր «Նապոլի»-ի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Իտալիայի սուպերգավաթը Հենրիխ Մխիթարյանի թվով 23-րդ տիտղոսն է: