Հետևեք մեզ։

Սանկտ Պետերբուրգում մայրը խեղդամահ է արել 8 ամսական դստերը, ով չէր ուզում քնել

12:42, 23 հունվար 2024
Սանկտ Պետերբուրգում մայրը խեղդամահ է արել 8 ամսական դստերը, ով չէր ուզում քնել

Սանկտ Պետերբուրգի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ութ ամսական դստեր սպանության համար․ երիտասարդ մայրը խեղդամահ է արել աղջկան, ով չէր ուզում քնել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը։

 


Քննիչների տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին։ 23-ամյա մի կին, զայրույթի ժամանակ, բարձով խեղդել է իր փոքրիկ դստերը, ով չէր ուզում քնել։ Դրանից հետո նա գնացել է ընկերուհու մոտ՝ տանը մենակ թողնելով 1 տարեկան 9 ամսական որդուն։

 


Հաջորդ օրը վերադառնալով՝ նա ոստիկանություն է հայտնել դստեր դիակի հայտնաբերման մասին, որին իբր թողել է ընկերոջ հետ։

 

Երիտասարդ մայրը հարցաքննության ժամանակ խոստովանել է սպանությունը և հաստատել իր ցուցմունքը հանցագործության վայրում։ Նրան արդեն մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրյալի որդուն հանձնել են հորը։