Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մոտ 2 ժամից ավելի է Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների 2 կմ-ից ավելի հատվածում բարձիթողի վիճակ է, ճանապարհը սպասարկող ճանշինականները, ինչպես նաև ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ոչ մի աշխատանք չեն կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:
20-ից ավելի ավտոմեքենա է բախվել: Երևան-Գավառ երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ: