Չնայած բարդ ձմեռային պայմաններին՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարի հետ պարեկություն ենք իրականացնում Ջերմուկում։ Այս մասին նշվում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թվիթերյան գրառման մեջ:
«Առաքելության պարեկային ծառայությունը հետևել է անվտանգության իրավիճակին Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով»,- նշվում է գրառման մեջ։