Ուղիղ կապուղի կա ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև, և այդպիսի կապուղի կա ԱԳ նախարարությունների միջև, մի շարք այլ գերատեսչությունների միջև։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այդ կապուղիներով համաձայնության հանգեցինք, առնվազն 32 հայ ընտանիք և նրանց հետ ողջ հայ հասարակությունն ուրախ էր և երջանիկ տեսնելու հայ գերիների ազատ արձակումը։ Ցավոք, այս դրական միտումը չշարունակվեց մինչ այդ պահը գոնե և ճիշտ հակառակը՝ և խաղաղության պայմանագրի համատեքստում և բարձր մակարդակով հանդիպումների վերականգնման համատեքստում, և Ադրբեջանի նախագահի հարցազրույցի ֆոնին կարող ենք ասել, որ պաշտոնական դիրքորոշումների համատեքստում տեսնում ենք ճիշտ հակառակ գործընթացը՝ հետընթաց, ընդ որուն հետընթաց արդեն իսկ ձեռք բերված պահմանավորվածություններից»,-ասաց Միրզոյանը։