Կարգավորում ունենալու քաղաքական կամք չկա Ադրբեջանի կողմից, կա խնդիրներն ավելի սրելու, Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու, սահմանազատման գործընթացում խոչընդոտներ հարուցելու քաղաքականություն։
Այս մասին ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը և հավելեց, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ կարգավորման գործընթացին։
«Մեծ հաշվով՝ այս խնդիրների լուծման նպատակ և առաքելություն ունի խաղաղության գործընթացը»,-ասաց նա և նշեց, թե ի սկզբանե ո՛չ հայկական կողմից, ո՛չ էլ ադրբեջանական կողմից նախապայմաններ չեն ներկայացվել։
«Կարծում ենք, որ հնարավոր կլինի հղկել այս հարցերը, հակառակ դեպքում չի ստացվի խաղաղություն կնքել»,- ասաց նա։