Հետևեք մեզ։

Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին առկա է․ Արարատ Միրզոյան

17:07, 23 հունվար 2024
Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին առկա է․ Արարատ Միրզոյան

Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը։ Այդ հարցազրույցում մենք լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ։ Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքներ, մարզեր անվանվում Արևմտյան Ադրբեջան։ Այո, էսկալացիայի հավանակություն միշտ էլ կա»,- նշեց Միրզոյանը։

Թե արդյո՞ք էսկալացիայի հավանականությունը կմեծանա Ադրբեջանում նախագահական ընտրությունների ընթացքում՝ ԱԳ նախարարը նշեց, որ ռացիոնալ է այդպես մտածելը։