Արցախի կորստին զուգահեռ, սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ալլա Ստեփանյանը ամենաթանկն է կորցրել։ Սեպտեմբերի 19-ին և 20-ին դիրքերում զոհվեցին նրա 2 զավակները՝ Արսենն ու Սամվելը, գրում է Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Ալլան այժմ մնացել է ամբողջովին մենակ։ Զավակների կորստի հարվածից նրա հիվանդությունները գլուխ են բարձրացրել։ Այժմ, Ալլան մեր բոլորի աջակցության կարիքն ունի։
Սիրելի՛ հայրենակիցներ, օգնենք հերոսների մորը, որ հաղթահարի իր կյանքի այս դժվար փուլը։
Արցախի իշխանությունների վրա հույս դնելը մեղմ ասած ծիծաղելի է, կնոջն անգամ չեն ցավակցել։
Ալլան այժմ բոլորիս աջակցության կարիքն ունի։ Կիսվեք այս փոստով, տարածեք և ձեր հնարավորությունների չափ փոխանցում կատարեք։
Նրա բանկային քարտի համարն է՝
4083 0600 1307 8288»։