Հետևեք մեզ։

Մայամիի իր բնակարանում մահացել է Boney M խմբի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը

19:06, 23 հունվար 2024
Մայամիի իր բնակարանում մահացել է Boney M խմբի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը

82 տարեկանում Մայամիի իր բնակարանում մահացել է գերմանացի երաժիշտ, պրոդյուսեր և Boney M խմբի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը, գրում է The Sun-ը։
Նրա մահվան պատճառը չի նշվում, սակայն աղբյուրը պարզաբանել է, որ 2022 թվականին Ֆարիանը սրտի վիրահատություն է տարել։


Երաժիշտը հայտնի է Rasputin և Daddy Cool հիթերով։ Ֆարիանը, բացի Boney M խմբից, հիմնել է նաև այլ փոփ նախագծեր, այդ թվում՝ Eruption, Precious Wilson և Milli Vanilli: Նրա ձայնագրությունները վաճառվել են ավելի քան 800 միլիոն օրինակով։