Ադրբեջանի Շիրվան քաղաքում «Արազ» ՍՊԸ-ում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով էլ երեք մարդ է վիրավորվել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է երկրի դատախազությունը։
Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 120 մմ ականանետի արկին մուրճով հարվածելու հետեւանքով: «Արազ» ՍՊԸ-ն ընդգրկված է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կառուցվածքում: