Հետևեք մեզ։

Ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած դի․ ՆԳՆ

17:53, 01 ապրիլ 2023
Ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած դի․ ՆԳՆ

Մարտի 24֊ին, ժամը 18.00֊ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դիակ՝ միջին կազմվածքի, քառասուն տարեկանից բարձր, ատամների փոխարեն պրոթեզներ։ Տեղեկություն ունենալու դեպքում զանգել 010-59-06-43,  0231-5-29-14,  094-96-96-30 հեռախոսահամարներով կամ մոտենալ մոտակա ոստիկանության բաժին։