Փարիզի քաղաքապետարանի մոտ ակտիվիստները ցույց են անցկացրել 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի դեմ ԽՍՀՄ օրհներգի ներքո։
Երեքշաբթի քաղաքի կենտրոնում հավաքվել են տասնյակ մարդիկ՝ CGT և Force of Workers արհմիությունների դրոշներով։Փարիզի քաղաքային իշխանությունների տեղակայման վայրում ակտիվիստները տեղադրել են բարձրախոսներ և սկսել բառերով հնչեցնել ԽՍՀՄ հիմնը։ Ցույցի տեսագրությունը սոցիալական ցանցում հրապարակել է քաղաքային խորհրդական Իքս Օրելլան Վերոնը։
Ակցիան նպատակ ունի Փարիզի իշխանություններին հասկանցնել, որ առանց հանրային ծառայության գործակալների Օլիմպիական խաղեր չեն լինի: Ակտիվիստներն ասում են, որ միջոցառման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքային պայմանները, այդ թվում՝ արտաժամյա աշխատելու անհրաժեշտությունը, «արհամարհական են, չասեմ՝ վիրավորական»։ Նրանք նշել են, որ արտաժամյա աշխատանքի համար իրենց առաջարկվել է արձակուրդի տասը օրը փոխարինել վճարումներով և 2024 թվականի Օլիմպիական խաղերի տարբերանշանով շապիկներով։
Տեսանյութն՝ այստեղ։