Ուկրաինացի գործարար և Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Տարուտան երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է ոչ կոմպետենտ ղեկավար, նրա խոսքերը մեջբերում է El Mundo-ն։
«Ոչ մի նախագահ նման անկարողություն չի ցուցաբերել»,- ասել է քաղաքական գործիչը։
Ինչպես գրում է հրատարակությունը, Տարուտան չի թաքցնում իր դժգոհությունն ուկրաինացի առաջնորդից ու նրա թիմից։
Պատգամավորը քննադատել է նաև արևմտյան դաշնակիցներին, որոնք ճնշում են գործադրել Կիևի վրա՝ հարձակման անցնելու ռուսական ամրացված դիրքերի դեմ և, միաժամանակ, Վաշինգտոնն ու Բրյուսելը ավիացիա չեն տրամադրել այդ գործողությունների համար։