Հետևեք մեզ։

Մահացել է ռուս դերասան Ալեքսանդր Սյուտալինը

22:47, 23 հունվար 2024
Մահացել է ռուս  դերասան Ալեքսանդր Սյուտալինը

60 տարեկանում մահացել է ռուս թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Սյուտալինը, հայտնում է Kino-teatr.ru պորտալը։ Նրա մահվան պատճառը չի նշվում։ Սյուտալինը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 26-ին։ 1990 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ​​ինստիտուտը (LGITMiK): Նկարահանվել է գրեթե հարյուր ֆիլմերում։ Նա դերեր է խաղացել այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Կոտրված լույսերի փողոցները» և «Մահացու ուժը»: Դերասանի վերջին գործերից մեկը «Նևսկի» սերիալն էր։