Հետևեք մեզ։

2024 թվականի մայիսից նախատեսվում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ չվերթները․ Սիսիան Պօղոսեան

22:56, 23 հունվար 2024
2024 թվականի մայիսից նախատեսվում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ չվերթները․ Սիսիան Պօղոսեան

Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը 2024 թվականի մայիսից նախատեսում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ թռիչքները։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից:

«Մենք անհամբեր սպասում ենք դիմավորելու Գերմանիայից ժամանող նոր զբոսաշրջիկներին: Անկախ նրանից պատմության սիրահար եք, մշակույթի թե բնության, կամ պարզապես արկածներ որոնող՝ Հայաստանն առաջարկում է տարատեսակ փորձառություններ բոլորի համար, ուստի ճամփորդիր Հայաստան՝ բացահայտելու թաքնված ուղին»- նշել է ՀՀ  զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Բեռլին-Երևան թռիչքներն այժմ հասանելի են Eurowings-ի պաշտոնական կայքում: Չվացուցակների, ուղեվարձերի և ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այստեղ ՝ https://www.eurowings.com/en.html: