Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը ուկրաիներենով մահվան սպառնալիքներ է ստացել Ուժգորոդ կատարելիք այցին ընդառաջ, -գրում է Index-ը։
Նամակում հեղինակը նշել է, որ ուկրաինացիներն ատում են Հունգարիայի կառավարությանը, քանի որ Հունգարիան «ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինան պարտվի», և ասում է, որ Սիյարտոն հունվարի 29-ին «պայթուցիկ ընդունելության» է արժանանալու և խորհուրդ է տալիս սկսել «հուղարկավորության նախապատրաստությունը»։ Գրառումն ավարտվում է «Աստված ներում է, իսկ ուկրաինացիները՝ ոչ» բառերով։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարն ասել է, որ այդ սպառնալիքը չի խանգարի Սիյարտոյին «ներկայացնել Հունգարիայի շահերը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունգարիան հավանություն չէր տվել Կիևին զենքի համար 500 միլիոն եվրոյի հատկացմանը խաղաղության եվրոպական հիմնադրամից, քանի որ կոռուպցիայի հակազդման ուկրաինական ազգային գործակալությունից հունգարական ընկերությունները պատերազմի միջազգային հովանավորների ցուցակում չընդգրկելու երաշխիքներ չի ստացել: