Հետևեք մեզ։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում գտնվող բոլոր պատանդներին․ Գուտերեշը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

23:26, 23 հունվար 2024
Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում գտնվող բոլոր պատանդներին․ Գուտերեշը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում պահանջել է անհապաղ և անվերապահ ազատ արձակել Գազայի հատվածում գտնվող բոլոր պատանդներին։
 
«Ես ևս մեկ անգամ պահանջում եմ անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին: Միևնույն ժամանակ, նրանց պետք է մարդկայնորեն վերաբերվել, իսկ Կարմիր Խաչին պետք է թույլ տալ այցելել և օգնել նրանց», - ասել է Գուտերեշը:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը հավելել է, որ իր լիազորությունների շրջանակներում «կգործադրի բոլոր ջանքերը նրանց ազատելու համար»։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի մարտիկները մտել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև ավելի քան 200 պատանդ վերցրել։ Իսրայելում, ըստ իշխանությունների հայտնած վերջին տվյալների, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ, այս թիվը ներառում է խաղաղ բնակիչներ, զինվորականներ, օտարերկրյա քաղաքացիներ, ինչպես նաև հաղորդվել է ավելի քան 5 հազար վիրավորի մասին։