«Մանչեսթեր Յունայթեդը» Սաուդյան Արաբիայի ակումբներին առաջարկել է ձևակերպել վինգեր Ջեյդոն Սանչոյի և Անտոնիի տրանսֆերները։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։ Armsport.am-ը գրում է, որ մանկունիացիները ֆուտբոլիստներին շահավետ վաճառելու համար ընտրել են Սաուդյան Արաբիայի առաջնությունը։
Նրանցից յուրաքանչյուրի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կպահանջի նվազագույնը 50 միլիոն ֆունտ ստերլինգ։
Սանչոն ներկայումս վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Իսկ Անտոնին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում: