Հետևեք մեզ։

Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները․ «Որդիների կանչ» ՀԿ-ն մերժել է Վահե Ղազարյանի հետ հանդիպելու առաջարկը

23:40, 23 հունվար 2024
Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները․ «Որդիների կանչ» ՀԿ-ն մերժել է Վահե Ղազարյանի հետ հանդիպելու առաջարկը

«Որդիների կանչ» ՀԿ-ն մերժել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպումը: Այս մասին հայտնում են «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:

«2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության կողմից տեղի ունեցան վայրագություններ, բերման ենթարկվեցին նահատակված զինծառայողների ծնողներ, նրանց մի մասը ստացավ մարմնական վնասվածքներ։

Ավելի քան մեկ տարի տևած քննչական գործողություններից հետո «21-ի գործը» կարճվեց, և ոչ մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության։ Բերման ենթարկված ծնողների մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են։ Սույն թվականի հունվարի 20-ին ՆԳ նախարարը ցանկություն հայտնեց հանդիպելու բերման ենթարկված ծնողների հետ։

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարում է, որ մերժում է այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։

Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են։

«Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարելու է այս ազգադավ իշխանության դեմ և ամեն ինչ անելու է, որ շուտափույթ ազատվենք այս վարչախմբից, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է»։