Հետևեք մեզ։

Աբովյան փողոցում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է երթևեկող մեքենաների վրա. երթևեկությունը կաթվածահար է (լուսանկարներ)

10:36, 24 հունվար 2024
Աբովյան փողոցում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է երթևեկող մեքենաների վրա. երթևեկությունը կաթվածահար է (լուսանկարներ)

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում հսկայական ծառն անսպասելի կոտրվել և ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա՝ վնասելով երեք մեքենա։

Միջադեպը տեղի է ունեցել լուսացույցի կարմիր լույսի տակ ավտոմեքենաների արգելակման պահին։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն երթևեկությունն Աբովյան փողոցում կաթվածահար է եղել։