Հետևեք մեզ։

Միրզոյանն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում կունենա իշխանական պատգամավորների հետ

13:09, 24 հունվար 2024
Միրզոյանն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում կունենա իշխանական պատգամավորների հետ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր երեկոյան խորհրդարանում փակ հանդիպում է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ արտգործնախարարը ներկայացնելու է տարվա ընթացքում կատարած աշխատանքը, պատասխանելու է պատգամավորների հարցերին։

Արարատ Միրզոյանը երեկ էլ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով հանդես եկավ, պատասխանեց լրագրողների հարցերին։