Զուգահեռ ներմուծման միջոցով Ռուսաստան ներկրված BMW մեքենաների մուլտիմեդիա համակարգերի աշխատանքը դադարեցվել է, հայտնում է Habr-ը՝ հղում անելով օգտատերերին։
Նշվում է, որ մեքենաները թույլ չեն տալիս սեփականատերերին միացնել իրենց սմարթֆոնները ներկառուցված մուլտիմեդիա համակարգին, եթե մեքենան «հայտնաբերվի» Ռուսաստանում։ Խնդիրների մասին հայտնում են սեփականատերերը, ովքեր իրենց մեքենաները գնել են եվրոպական երկրներից։