Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումը Բելգորոդի մարզում։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ժամը 11:00-ի սահմաններում Բելգորոդի շրջանում կործանվել է Իլ-76 ինքնաթիռը։
Նշվել է, որ ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված 65 զինծառայողներ, անձնակազմի 6 անդամներ և նրանց ուղեկցող 3 հոգի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ։