Hayastan.news-ը հայտնել էր, որ ՆԳ նախարարությունը Վանաձորից պայթյունի ձայնի մասին ահազանգ էր ստացել։
Լոռու մարզպետի աշխատակազմը պարզաբանում է տարածել․
«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»: