Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել Բելգորոդի մարզում ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ այս տեղեկությունը նորություն է և իրենք կհետաքննեն միջադեպը։
Նշենք, որ այսօր Բելգորոդի մարզի Կորաչանսկի շրջանում կործանվել է ՌԴ ԶՈւ-ին պատկանող Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ կործանված ռազմական ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի գերի և ևս 9 մարդ, որոնք տեղափոխվել են Բելգորո՝ փոխանակման նպատակով։ Հաղորդվել է, որ նրանք բոլորը մահացել են։