ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։
Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ ավելի վաղ ՆԳՆ-ն պայթյունի ձայնի մասին ահազանգ էր ստացել, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմը պարզաբանել․
«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում:
Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք»: