Ինչպես հայտնել էինք ավելի վաղ` «Երևանի ալրաղաց»-ի բունկերը փլուզվել է, մետրոն աշխատում է արտակարգ ռեժիմով։
Կառույցի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնում է, որ այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Ըստ նրա` Մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում անելու են հնարավորն ու անհնարինը,որպեսզի առավոտյան արդեն ուղևորների համար երթևեկությունը ընթանա բնականոն հունով և գրաֆիկի համաձայն։