Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունվարի 24-ին ուղևորվել է Անկարա։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունից:
Ռայիսին կմասնակցի Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի VIII նիստին։
Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իրանի նախագահ Ռայիսիի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստը։