Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
«Կորոչանսկի շրջանում տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, այն ընկել է բնակեցված վայրի մոտ գտնվող դաշտը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են»,- ասվում է հրատարակության մեջ։
Նշենք, որ այսօր Բելգորոդի մարզի Կորաչանսկի շրջանում կործանվել է ՌԴ ԶՈւ-ին պատկանող Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ կործանված ռազմական ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի գերի և ևս 9 մարդ, որոնք տեղափոխվել են Բելգորո՝ փոխանակման նպատակով։ Հաղորդվել է, որ նրանք բոլորը մահացել են։