ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանումը, ասել է, որ ամեն ինչ միայն կվատանա, և իշխանությունը պահպանելու համար Կիևը ռմբակոծելու է իր քաղաքներն ու գյուղերը։
«Այս եռատամ հրեշները իրենց իշխանությունը պահպանելու համար հեշտությամբ կսպանեն իրենց զինվորականներին և ռազմագերիներին, նրանք անխնա ռմբակոծելու են իրենց քաղաքները և գյուղերը՝ փոշիացնելով իրենց տները, այրելով ծերերին ու երեխաներին, այստեղ դեղնարյուն արարածների համար սահմանափակումներ չկան, չէ՞ որ խաղին գլխավորն իշխանությունն ու փողն են»,- գրել է նա։