Հետևեք մեզ։

Ֆրանսիահայ լրագրողը հայտնել է ՀՀ-ում լրտեսության մեջ կասկածվող ֆրանսուհու ձերբակալման մասին, վերջինս էլ հաղորդում է տվել, որ իրեն բռնաբարել են

18:19, 24 հունվար 2024
Ֆրանսիահայ լրագրողը հայտնել է ՀՀ-ում լրտեսության մեջ կասկածվող ֆրանսուհու ձերբակալման մասին, վերջինս էլ հաղորդում է տվել, որ իրեն բռնաբարել են

Ֆրանսահայ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը թվիթերյան իր էջում գրել է, որ Հայաստանում` Վարդենիսում, ձերբակալվել է ֆրանսուհի, ում կասկածում են լրտեսություն կատարելու մեջ: Իր հերթին ֆրանսուհին պնդել է, որ իրեն բռնաբարել են և ազոտական թթու (կիսլատա) լցրել իր վրա:

 

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյան Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող կնոջ կողմից դեկտեմբերին տրված հաղորդման հիման վրա 2023թ․ դեկտեմբերին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։

 

«Քրեական վարույթով ստուգվում են հաղորդման մեջ նշված տվյալների իսկությունը և հանգամանքները։ Լրտեսությանը, բնականաբար, այս վարույթը չի առնչվում»,-ասաց Աբրահամյանը։

 

Վերլուծական