Հետևեք մեզ։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը. Երևանի քաղաքապետարան

18:52, 24 հունվար 2024
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի երևանցիներ,

 

տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով: 

 

Հիշեցնենք, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար:  

 

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։