Դոնի Ռոստովում տղամարդն ընկել է 10-րդ հարկից և ողջ մնացել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր հայտնվել, որ փոփ MMA-ի մարտիկ Մագոմեդ Զայնալովը բարձրությունից ընկնելուց հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մարզիկը սայթաքել է նեղ պատշգամբից։