Հետևեք մեզ։

Կառավարությունը արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացման համար կծախսի 3 միլիարդ 434 միլիոն դրամ

21:26, 24 հունվար 2024
Կառավարությունը արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացման համար կծախսի 3 միլիարդ 434 միլիոն դրամ

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե ինչքան կկազմեն կառավարության գիտության գծով ծախսերը:

 

Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին գիտության ոլորտին հատկացնել շուրջ 36 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 1.1%-ը։

 

-Գիտության ոլորտի ծախսերի շուրջ 38%-ը կուղղվի գիտական հաստատությունների ընթացիկ գործունեության ապահովմանը, այդ թվում՝ ապահովելով 57 գիտական կազմակերպության պահպանումը:

 

- 2024 թվականին նախատեսվում է ֆինանսավորել 809 թեմայով հետազոտությունների իրականացումը, որին կուղղվի ավելի քան 9 միլիարդ դրամ։

 

- Գիտության գծով ծախսերի մոտ 12%-ը կամ 4 միլիարդ դրամ կուղղվի գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինմանը, որի նպատակով ձեռք կբերվի 4 սարքավորում:

 

-Կառավարությունը նաև նախատեսում է 2024 թվականին արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացման համար ծախսել 3 միլիարդ 434 միլիոն դրամ՝ կենտրոնի համար ձեռք բերելով գերհամակարգիչ: