Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից:
Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: