Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հութիները Ադենի նեղուցում հարձակվել են ԱՄՆ դրոշով բեռնարկղային նավի վրա, արձակված հրթիռները որսացել են։ Հրամանատարության հայտարարության համաձայն՝ հունվարի 24-ին Եմենի վերահսկվող տարածքներից հութիները երեք հականավային հրթիռ են արձակել կոնտեյներային նավի ուղղությամբ։
«Մեկ հրթիռ ընկել է ծովը, ևս երկուսը կալանվել և խոցվել են USS Gravely կործանիչի կողմից: Տուժածների կամ նավի վնասման մասին տեղեկություններ չկան», - ասվում է զեկույցում: