Հետևեք մեզ։

Երևանի Պետրոս Ադամյան փողոցում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

23:40, 24 հունվար 2024
Երևանի Պետրոս Ադամյան փողոցում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա
Հունվարի 24-ին, ժամը 15։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է օգնություն։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Փրկարարները ծառը հեռացրել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրայից։