Հետևեք մեզ։

The Wall Street Journal-ի խմբագրությունը կոչ է արել ազատ արձակել իրենց լրագրողին, ով Ռուսաստանում կալանավորվել է լրտեսության մեղադրանքով

09:49, 02 ապրիլ 2023
The Wall Street Journal-ի խմբագրությունը կոչ է արել ազատ արձակել իրենց լրագրողին, ով Ռուսաստանում կալանավորվել է լրտեսության մեղադրանքով

 «Wall Street Journal»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել գործընկեր Էվան Գերշկովիչին՝ հայտնի լրագրողին, ով ձերբակալվել է Ռուսաստանում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»,- ասվում է թերթի ապրիլի 1-ին հրապարակված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ թերթը Գերշկովիչի կալանավորումը որակում է որպես «դաժան վիրավորանք» մամուլի ազատությանը, որը, ըստ թերթի, պետք է «վրդովի աշխարհի բոլոր ազատ մարդկանց ու կառավարություններին»։ Թերթը նախկինում հերքել էր իր թղթակցի հասցեին հնչող մեղադրանքները և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան։ Հրատարակությունը մտահոգություն է հայտնել Գերշկովիչի անվտանգության համար։

Ռուսական կողմը պնդում է, որ Գերշկովիչը «գործելով ամերիկյան կողմի ցուցումով՝ պետական ​​գաղտնիք կազմող տեղեկություններ էր հավաքում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին»։ Այդ կապակցությամբ լրագրողին բերման են ենթարկել Եկատերինբուրգում։