Հետևեք մեզ։

Ղազախստանում ևս 2 երկրաշարժ է եղել

10:22, 25 հունվար 2024
Ղազախստանում ևս 2 երկրաշարժ է եղել

Հունվարի 25-ի գիշերը Ալմաթիում սեյսմոլոգները երկու երկրաշարժ են գրանցել, երկուսի էպիկենտրոնը Չինաստանում է եղել, հայտնում է Ղազախստանի ԱԻՆ-ը։


Նշվում է, որ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։ 


Նշվում է, որ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս անգամ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի տարածքում՝ Ալմաթիից 273 կիլոմետր հարավ-արևելք: Ալմաթիի բնակիչները 2 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացել։