Հետևեք մեզ։

Երևանում հրկիզել են NewsPress.am կայքի տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport-ը (լուսանկարներ, տեսանյութ)

10:33, 25 հունվար 2024
Երևանում հրկիզել են NewsPress.am կայքի տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport-ը (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

 

Պարզվել է հրդեհ է բռնկվել կայանված Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում։

 

Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ Արիաննա Հովսեփյանն ու քաղաքացիները:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, կան կասկածներ որ ավտոմեքենան որը պատկանում է հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին միտումնավոր հրկիզել են։

 

Կատարվածի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

Տեսանյութն` այստեղ։