Հետևեք մեզ։

Պեսկովն արձագանքել է Իլ-76-ի կործանման փաստով միջազգային հետաքննության մասին Զելենսկու հայտարարությանը

10:57, 25 հունվար 2024
Պեսկովն արձագանքել է Իլ-76-ի կործանման փաստով միջազգային հետաքննության մասին Զելենսկու հայտարարությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Իլ-76-ի կործանման միջազգային հետաքննություն անցկացնելու Վլադիմիր Զելենսկու կոչը, ասել է, որ եթե նա նկատի ունի Կիևի ռեժիմի հանցավոր գործողությունների միջազգային հետաքննություն, ապա դա միանշանակ անհրաժեշտ է։

 

«Եթե նա նկատի ունի Կիևի ռեժիմի հանցավոր գործողությունների միջազգային հետաքննությունը, դա միանշանակ անհրաժեշտ է», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան Զելենսկու հայտարարությունները մեկնաբանելու Իլ-76-ի կործանման միջազգային հետաքննության անհրաժեշտության մասին խնդրանքին։