Հետևեք մեզ։

ՊՆ գնման պլանը այսուհետ հանդիսանում է պետական գաղտնիք

11:23, 25 հունվար 2024
ՊՆ գնման պլանը այսուհետ հանդիսանում է պետական գաղտնիք

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Պետական գաղտնիքի շարքին դասվող զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը։ Դրանով պետական գաղտնիք է հանդիսանում ՊՆ գնման պլանը, հայտը, տեխնիկական բնութագիրը, գնումների կազմակերպման գործընթացը, մատակարարում իրականացրած և/կամ ծառայություն մատուցած, աշխատանք կատարած կազմակերպությունը։

ԶՈՒ կարիքների համար իրականացված գնումների մեջ է մտնում՝

Հակաօդային պաշտպանության միջոցների  ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար ահրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Գեոդեզիական, քարտեզագրական, նավիգացիոն սարքերի և շարժական համալիրների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ինժեներական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Մարտական և ուսումնա-մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների, դրանց պահեստամասերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ավիացիոն սպառազինության ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Հրթիռների և հրետանային զինամթերքի, տրանսպորտային լիցքավորման մեքենաների, հրամանատարաշտաբային, կառավարման մեքենաների կամ աշխատատեղերի, հրետանու կրակի կառավարման և սպասարկման սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Անձնակազմի հանդերձանքի և իրային այլ գույքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Հրթիռային և այլ տեսակի վառելիքի ձեռքբերում,

Օդային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծառայությունների ձեռքբերում,

Զինված ուժերի անձնակազմի սննդի պատրաստման ու մատուցման ծառայությունների ձեռքբերում,

Ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռքբերում,

Հաղորդակցման և կապի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ռադիո և հեռախոսային հսկման համակարգերի, ռադիոհաճախականության վերահաղորդման կայանների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Էլեկտրոնային հետախուզական համակարգերի, կոդավորող սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից: