Հետևեք մեզ։

Հայտնաբերվել են Բելգորոդի շրջանում կործանված Իլ-76-ի սև արկղերը

11:45, 25 հունվար 2024
Հայտնաբերվել են Բելգորոդի շրջանում կործանված Իլ-76-ի սև արկղերը

Ուկրաինայի կողմից խոցված ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի երկու սև արկղերը հայտնաբերվել են Բելգորոդի մարզում կործանման վայրում, դրանց տեխնիկական վիճակը լավ էԼ Այս մասին Ռիա Նովոստի-ին հատնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։


«Հայտնաբերվել են երկու սև արկղերը՝ թռիչքի պարամետրերի ձայնագրման սարք և ձայնագրիչ», - ասել է նա։


Նա նշել է, որ թռչող սարքերը տեղադրված են եղել ինքնաթիռի հետևի մասում․ «Հայտնաբերված սև արկղերը հանձնվել են քննիչներին»։


Հիշեցնենք, որ  չորեքշաբթի օրը Բելգորոդի շրջանի վրայով անցնելիս կործանվել է ՌԴ ՊՆ-ին պատկանող ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, որում եղել է ուկրաինացի 65 գերի։ Ինքնաթիռում գտնվող անձնակազմի վեց անդամները և երեք ուղեկցող անձինք, ինչպես նաև 65 գերին մահացել են։